Բաժիններ՝

ՀՅԴ-ականները Եռաբլուրում մոմավառություն էին կազմակերպել

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստի արարողություն և մոմավառություն էր կազմակերպել` Ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի պղծումից հետո: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ցերեկվանից զոհվածների հարզատներն ու ընկերները եկել և մաքրում էին գերեզմանաքարերը:

«Այդ ամենից հետո մենք որոշեցինք երեկոյան մոմավառություն կազմակերպել: Կարծում եմ, որ անկախ երկրում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակից Հայաստանի Հանրապետությունում կան բացարձակ արժեքներ, որոնք պետք չէ մոռանալ»,- ասաց Արգիշտի Գևորգյանը:

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ Նույն օրը ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ Աշտարակի բաժին բերման է ենթարվել «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափելու մեջ կասկածվող անձը` Երևանի բնակիչ 51-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս