
Պատահար Ձորաղբյուրի ամառանոցներում

Հուլիսի 31-ին, ժամը 17։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների 18-րդ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ.Ս.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են մոշի թփերին և գազատար խողովակին. տուժածներ չկան, գազատար խողովակը չի վնասվել: