
Մեկ տարում ավելի քան 20 հազար ՄԻԱՎ-ախտահարված է մահացել Ռուսաստանում

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարված ավելի քան 20 հազար ռուսաստանցիէ մահացել 2018 թվականին: ՄԻԱՎ-ից մահացությունը մեկ տարում աճել է 2,2 տոկոսով: Դա հետեւում է «ՄԻԱՎ-վարակի վերաբերյալ համաճարակային իրադրությունը Ռուսաստանում 2018 թվականին» զեկույցից, որը հրապարակվել է ՌԴ-ի առողջապահության նախարարության Բնակչության տեղեկատվայնացման կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի կայքում:
«2018 թեականին ՄԻԱՎ-ախտահարումից մահացել է 20 հազար 597 մարդ, ինչը կազմում է 14 (դեպք) 100 հազար բնակչի հաշվով (2017 թվականին 20 հազար 45 մարդ, 13,7՝ 100 հազար բնակչի հաշվով, «մահացություն ՄԻԱՎ-ախտահարումից» ցուցանիշի աճը՝ 2,2 տոկոս): Նշվում է, որ վերջին տարում հիվանդությունից մահացածների մեծ մասը 25-ից 55 տարեկան մարդիկ են (76,7 տոկոս, 2017 թվականին՝79,6 տոկոս) հաղորդել է ՏԱՍՍ-ը: