
Ոռոգման ջուրը Քեթի չի հասնում

Tsayg.am-ը գրում է. Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրում ամռան տապին ոռոգման խնդիրն է հասունացել: Ջուրը համայնք չի մտնում, գյուղացիների տնամերձ հողատարածքներում էլ բնաջարաբոստանային կուլտուրաներն են չորանում:
Խնդիրը գյուղում մշտապես է առկա եղել, բայց նախկինում ամռան ամիսներին գյուղացուն մի քանի անգամ հաջողվել է տնամերձը ջրել:Մարմաշեն խոշորացված համայնքի կազմի մեջ մտնելուց հետո ջուրը Քեթի հազվադեպ է մտել,-ասում են գյուղացիները: