Դերասանուհի Քելի ՄաքԳիլիսին չեն հրավիրել նկարահանվելու «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմում
Ամերիկացի դերասանուհի Քելի ՄաքԳիլիսը Շառլոտ Բլեքվուդի դերը չի խաղալու «Լավագույն հրաձիգը» ֆիլմի (1986 թ.) շարունակության մեջ: Այդ մասին 62-ամյա ՄաքԳիլիսն անցած կիրակի օրը հայտնել է CBS հեռուստաընկերության Entertainment Tonight հաղորդման ժամանակ։ Դերասանուհին խոստովանել է, որ դեռեւս չի դիտել «Լավագույն հրաձիգը-2» նոր կինոնկարի թրեյլերը եւ, ի տարբերություն Թոմ Քրուզի եւ Վել Քիլմերի, ֆիլմում խաղալու առաջարկություն չի ստացել:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատասխանել այդ հարցին:Դա տեղի չունեցավ»,-հայտարարել է նա: Նա խոստավանել է, որ արդեն մի որոշ ժամանակ է՝ չի շփվում «Լավագույն հրաձիգը» ֆիլմի իր գործընկերների հետ:
«Նրանցից մի քանիսի հետ ես դեպքից դեպք եմ շփվում: Անկեղծ ասած, կինոնկարների նկարահանումների աշխատանքը բավականին տարօրինակ բան է, որովհետեւ դրանց ընթացքում բազմաթիվ մարդիկ են հավաքում ամբողջ աշխարհից»,-պարզաբանել է դերասանուհին: Նա պատմել է, որ երկու զավակների ծնվելուց հետո հեռացել է կինեմատոգրաֆից եւ բնակություն էհաստատել Հյուսիսային Կարոլինայում:
«Ինձ դուր է գալիս դերեր կատարելը, ինձ դուր Է գալիս իմ զբաղմունքը, բայց… Ինձ համար այլ մարդկանց հետ հարաբերություններն անհամեմատ ավելի կարեւոր են դարձել փառքից»,-նշել է ՄաքԳիլիսը: «Լավագույն հրաձիգը-2»-ի պրեմիերան նշանակվածէ 2020 թվականի հունիսի 26-ին:
Օրիգինալ ֆիլմում, բացի Քրուզից, ՄաքԳիլիսից եւ Քիլմերից, նկարարանվել են Էնթոնի Էդվարդսը, Թոմ Սքերիթը, Մայքլ Այրոնսայդը, Ջոն Սթոքուելը եւ ուրիշներ: 15 մլն դոլար բյուջեով կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել է 356,8 մլն դոլար: 1987 թվականին «Լավագույն հրաձիգն» «Օսկար»-ի է անվանակարգվել չորս կատեգորիայում՝ պատվավոր մրցանակ նվաճելով լավագույն երգի համար, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: