Բաժիններ՝

«Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք». Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ-ների դեֆիցիտի մասին

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԴՄ-ների դեֆիցիտին: Նա նշեց, որ գործարարների հետ բազմաթիվ քննարկումներից և իրավական փոփոխություններից հետո ազատականացվեց ՀԴՄ-ների դաշտը, և ցավոք, մեկ ընկերություն կա, որ հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ.

«Մենք կուզեինք, որ լիներ ոչ մեկը, այլը 11-ը կամ 101-ը և այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ 6 ամիս առաջ»:

Նա հերքեց, որ ՊԵԿ-ը որևէ խոչընդոտ է ստեղծել. «Եթե այդպիսի հայտարարություններ կան, կուզեմ փաստեր ներկայացնեն, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»:

Թե ինչո՞ւ ՊԵԿ-ն այլևս չի ներկրում ՀԴՄ սարքեր՝ հարցին, Դ.Անանյանը պատասխանեց, որ իրենք հակված չեն նոր խմբաքանակ ձեռք բերելու:

Նրա խոսքով՝ եթե այս ժամանակ կլինեն գործարարներ, որ շուկան կապահովեն համապատասխան տեխնիկական պահանջներ ունեցող սարքերով, իրենք կվերանայեն գնում անելու քաղաքականությունը.

«Մենք ազատականացրել ենք շուկան, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք այսօրվա դրությամբ ունենք մոտ 10 հազար հայտ-դիմումներ, որը մենք չենք կարողանում բավարարել, ունենք շատ սահմանափակ քանակություն, որը տրամադրում ենք միայն սահմանամերձ գոտիների տնտեսավարողներին, քանի որ մենք պարտավոր ենք իրենց անվճար տրամադրել ՀԴՄ մեքենա»:

Հարցին, որ եթե ՀԴՄ-ներ չկան, ի՞նչ պետք է անի նոր հիմնված ընկերությունը, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, ինչ պետք է աներ կառավարությունը, արել է, և եթե ոլորտի ազատականացման ջատագովները քայլեր չեն արել ժամանակին, չեն բերել ՀԴՄ-ներ, կառավարությունը կարող էր մեկ գնում էլ հայտարարել ու բերել, բայց հիմա ՊԵԿ-ն արդեն չունի սարքեր, դրա համար չի տրամադրում:

«Թող գնան ձեռք բերեն շուկայից: Ով ազատականացման ջատագով էր, և ուզում էր, ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին: Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք»,- ասաց Դ.Անանյանը:

Նրա բնորոշմամբ՝ լավ իրավիճակ չի ստեղծվել, բայց դա փակուղի չէ, պետք է հաղթահարվի, ամեն դեպքումը, ՊԵԿ-ը չի պատրաստվում գնում իրականացնել, քանի որ այդ դեպքում կխանգարի այն տնտեսվարողին, որը հայտարարել է, որ 9000 հատ խմբաքանակ է բերելու:

Նա նշեց, որ պետությունն իր վրա վերցրել էր 98 հազար դրամ ծախս և սուբսիդավորման արդյունքում գործարարներին ՀԴՄ-ն տրամադրում էր 60 հազար դրամով, և հնարավոր չի մոդելը գնել 60 հազար դրամով: Այժմ, ըստ ՊԵԿ նախագահի, մրցույթում հաղթել է ընկերություն, որը շատ ավելի բարձր գնով է ձեռք բերում սարքերը, բայց կա տեխնիկական խնդիր, որոնք պարզաբանման փուլում են:

Թե ի՞նչ պետք է անեն տնտեսվարողները, եթե չունեն ՀԴՄ, Դ.Անանյանը նշեց, որ առանց ՀԴՄ գործարք իրականացնողները տուգանվելու են, սական հին ՀԴՄ-ներ կիրառողների մոտ վարչարարություն դեռևս չի իրականացվի: Եթե մրցույթի արդյունքում գործարքը չկայանա, բիզնեսը չարձագանքի, ՊԵԿ-ը կկատարի գնում, սակայն այդ դեպքում էլ, ասաց

Անանյանը, կրկին իրենց կմեղադրեն, որ խաթարում են բիզնեսը:
Դ.Անանյանը հերքեց, որ նեղացած է. «Չէ, նեղացածի բան չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս