Բաժիններ՝

Էդ Վուդվորդն աշխատում է տրանսֆերների վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվարդը չի միանա թիմին Ասիայում՝ մինչմրցաշրջանային առաջիկա տուրի ընթացքում:

Sky Sports-ի փոխանցմամբ՝ Վուդվուրդը կմնա Անգլիայում՝ ակումբի տրանսֆերների վրա աշխատելու համար: Նա չի մասնակցել տուրի ավստրալական փուլին, ինչպես նաև Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում Սինգապուրում կայացած հանդիպմանը «Ինտերի» հետ (1:0): Վուդվորդը մինչմրցաշրջանային տուրը բաց կթողնի իր պաշտոնը 2013 թվականին զբաղեցնելուց հետո առաջին անգամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Մալինկովիչ-Սավիչի ձեռքբերմանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031