
Նշվել են առողջ սննդի անցնելու պարզ միջոցներ

Ամերիկացի սննդագետները մշակել են մի շարք պարզ հանձնարարականներ, որոնք թույլ կտան առողջ սննդի անցնել առանց խիստ սահմանափակումների, գրել է Medicalxpress-ը:
Այսպես, առաջին հերթին սննդագետները խորհուրդ են տալիս հրաժարվել սպիտակ հացից՝ հօգուտ ամբողջահատիկ հացի:
Երկրորդ, խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ ծովամթերք եւ կրճատել կարմիր մսի (խոզի, տավարի եւ ոչխարի մսի), ինչպես նաեւ վերամշակված մսից մթերքների գործածումը, ինչպիսիք են երշիկներն ու նրբերշիկը: Բացի դրանից, թեկուզեւ շաբաթական երկու անգամ միսը կարելի է փոխարինել լոբազգիներով եւ բանջարեղենով: Աղի գործածումն աստիճանաբար նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս գնել ընկուզեղեն առանց աղի, ինչպես նաեւ պահածոյացված ապուրներ՝ նատրիումի ցածր պարունակությամբ:
Աղցանները համեմելու համար սննդագետները խորհուրդ են տալիս սերուցքային սոուսների փոխարեն օգտագործել քացախով ձիթայուղ՝ սննդաբաժնում չհագեցած ճարպերի պարունակությունը մեծացնելու համար: Պաստան նույնպես ավելի լավ է պատրաստել ոչ թե սերուցքային, այլ լոլիկի սոուսով: Գործածվող կալորիաների քանակը նվազեցնելու համար կարելի է երկուտոսանոց կաթը փոխարինել մեկտոկոսանոցով, ինչպես նաեւ չխմել սերուցքով սուրճ: Արագ սննդի դեպքում անհրաժեշտ է ընտրել պոպկոռնը կարտոֆիլ ֆրիի փոխարեն:
Սննդագետների կարծիքով՝ սննդաբաժնում նման փոփոխությունները կօգնեն աստիճանաբար անցնելու ճիշտ սննդի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: