Պանրային ապուր՝ գուրմանների համար
Բաղադրիչներ
1. Հալած պանիր – 2 հատ
2. Կարտոֆիլ – 4 հատ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ
5. Բուսայուղ
6. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
7. Կանաչեղեն՝ ըստ ցանկության
8. Հավի կրծքամիս – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամսից արգանակ եփել:
2. Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:
3. Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
4. Սոխը մանր կտրատել:
5. Կանաչին մանր կտրատել:
6. Հալած պանիրն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել:
7. Հավի արգանակին ավելացնել կարտոֆիլը և 15 րոպե եփել՝ եռալու պահից սկսած:
8. Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները:
9. Բուսայուղով տապակել սոխը և գազարը, ավելացնել ապուրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը