Բաժիններ՝

«Առաջիկայում, այսպես թե այնպես, Մանվել Գրիգորյանը պետք է ազատ արձակվի». Փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը  10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխելու միջնորդությունը:

168.amի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն ասաց, որ դատարանի որոշումներն իր համար միշտ էլ անկանխատեսելի են, քանի որ այդքան էլ լավ բան չէ կանխատեսումներ անելը։

«Շեշտված հարգանքով եմ վերաբերվում նախագահող դատավորին, որոշումը դեռ մենք չենք ստացել, դրա հիմնավորումները կտեսնեմ և այնուհետև դրա վերաբերյալ իմ խոսքը կասեմ։ Ամեն դեպքում, ինձ համար միշտ սպասելի է բավարարված միջնորդության վերաբերյալ որոշումը»,- ասաց փաստաբանը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում, այսպես թե այնպես, Մանվել Գրիգորյանը պետք է ազատ արձակվի, քանի որ այդպես է պահանջում օրենքը, առողջ բանականությունը և երկրում աստիճանաբար մոտեցող համազգային համերաշխությունը, որի պակասը շատ է զգացվում։

Նա նաև տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումն ըստ օրենքի դատարանն իրենց կտրամադրի 5-օրյա ժամկետում։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանն ասաց, որ օրվա 90 տոկոսը Մանվել Գրիգորյանին միացված է թթվածնային սարք։

Նշենք, որ այսօր Մանվել Գրիգորյանը դատական նիստերի դահլիճ էր եկել անվասայլակով և երկու բժիշկների ուղեկցությամբ, որոնք նրան միացրեցին թթվածնային սարք։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031