Բաժիններ՝

Դամասկոսը հրթիռակոծվել է

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին: SANA  գործակալությունը հաղորդել է, որ հրթիռակոծության հետևանքով 4 մարդ զոհվել է, 21 մարդ վիրավորվել. զոհերից մեկը երեխա է:

Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:

Գործակալության տվյալներով հրթիռներն արձակվել են իսրայելական ռազմական ինքնաթիռներից՝ Լիբանանի օդային տարածքից:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս