Արագ, համեղ և օրիգինալ նախաճաշ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 100 գ
2. Թթվասեր – 2 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Կաթ – 5 ճ/գ
5. Շաքարավազ – 0.5 թ/գ
6. Աղ – 0.5 թ/գ
7. Նրբերշիկ (երշիկ) – 200 գ
8. Բուսայուղ՝ տապակման համար
Պատրաստման եղանակը
1. Նրբերշիկը կտրատել:
2. Խմորի համար հարել ձուն, կաթը, թթվասերը, աղը և շաքարավազը:
3. Ավելացնել ալյուրը և կրկին խառնել:
4. Նբերշիկի կտորները թավալել խմորի մեջ բոլոր կողմերից, այնուհետև տապակել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը