
«Արսենալը» Օզիլի համար առաջարկներ չի ստացել, բայց չի կարող պահել ֆուտբոլիստին

Մեզութ Օզիլը դժվար թե հեռանա «Արսենալից», բայց ակումբը չի ուզում իր կազմում պահել թուրք ֆուտբոլիստին:
30-ամյա կիսապաշտպանը շաբաթական 350 հազար ֆունտ է վաստակում: Այս պատճառով, «Արսենալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին:
Այնուամենայնիվ, Օզիլի վերաբերյալ առաջարկներ չկան, այնպես որ խաղացողը, հավանաբար, կմնա: Ոչ մի ակումբ չի հետաքրքրվել Օզիլի ծառայություններով:
«Արսենալի» տրանսֆերային բյուջեն այս ամռանը կազմում է 45 մլն ֆունտ: Այդ պատճառով լոնդոնցիները ցանկանում են վաճառել մեկին՝ լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար:
Սիրարփի Աղաբաբյան