Հերթական դիվանագիտական կիքսը

Նախօրեին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն նոր գլխավոր քարտուղար ունի: Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների փակ գաղտնի քվեարկության արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի Խորվաթիայի փոխվարչապետ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա կփոխարինի 2009-ից պաշտոնավարող Թորբյորն Յագլանդին։ Պեյչինովիչ-Բուրիչի հիմնական հակառակորդը Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսն էր, ով ստացավ պակաս թվով ձայներ:

Այս քվեարկության հետ կապված բավականին հետաքրքրիր տեղեկատվություն է հայտնի դարձել:

ԱԳ նախարարության՝ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը հերթական կիքսն է թույլ տվել՝ քվեարկելով Ռեյդերսի օգտին, այսինքն` սատարել է պարտվող թեկնածուին: Այստեղ ակնհայտ է, որ առաջանալու են նոր դժվարություններ՝ Եվրոպայի նոր ղեկավարության հետ հարաբերություններում, քանի որ մեր դիվանագիտական հաշվարկները, փաստորեն, ճիշտ չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս