Բաժիններ՝

Bloomberg-ը հայտնել է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդու հայտնվելու մասին

Louis Vuitton Moսt Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բեռնար Առնոն դարձել է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:

Հրատարակությունն Առնոյի ակտիվները գնահատել է 100,4 մլրդ դոլար:
Ավելի վաղ 100 մլրդ դոլարի նշագիծը հաղթահարել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 119 եւ 106 մլրդ դոլար կարողությամբ՝ համապատասխանաբար:

Նշվում է, որ տարեսկզբից Առնոյի ակտիվներն աճել են 43 տոկոսով՝ կապված LVMH-ի բաժնետոմսերի արժեքի մեծանալու հետ:

Bloomberg-ի գնահատմամբ, այժմ նրա կարողությունը կազմում է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս