
«Անգամ Տոնգոյի հավաքականը կարող է հաղթել Արգենտինային». Մարադոնա

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խաղարկության Կոլումբիայի հետ խաղում ազգային հավաքականի պարտությունը (0:2):
«Հասկանո՞ւմ եք, անգամ Տոնգոյի հավաքականը կարող է հաղթել Արգենտինային:
Կա թիմի հեղինակություն, որը մենք ստեղծել ենք:
Արգենտինայի հավաքականի շապի՞կը: Այս մարզաշապիկը դու պետք է զգաս սեփական մոր նման»,- ասել է Մարադոնան:
Տոնգոյի հավաքականը, ի դեպ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 206-րդ հորիզոնականը:
Սիրարփի Աղաբաբյան