Բաժիններ՝

Ակումբները պահանջում են Չեմպիոնների լիգայի թիմերի քանակը դարձնել 40 կամ 48

Մի խումբ ակումբներ հանդես կգան Չեմպիոնների լիգայի 32 թիմերը մինչև 40 կամ 48 դարձնելու նախաձեռնությամբ:

ՈՒՖԱ-ի՝ սեպտեմբերյան գագաթաժողովից առաջ կներկայացվի նոր առաջարկը:

Առաջարկվող ընդլայնման պլանը եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) նախաձեռնության համեմատ՝ առավել հարմար տարբերակ է: ECA բարեփոխումները ավելի արմատական են և նախատեսված են մրցաշարը հիմնականում փակ մրցույթի ձևով անցկացնելու համար:

Մի շարք ակումբներ ցանկանում են, որպեսզի թիմերի քանակը լինի 40-ը՝ 8 խումբ՝ 5-ական թիմերով, որոնցից 2-ը դուրս են գալիս փլեյ-օֆֆ: Կամ՝ 48 թիմ՝ 8 խումբ՝ 6-ական թիմով: ՈՒԵՖԱ-ն խոստացել է, որ բոլոր տարբերակները կքննարկվեն:

Եթե Չեմպիոնների լիգայում թիմերի քանակը դառնա 40, ապա Հոլանդիայի, Հունաստանի և Շվեյցարիայի առաջնությունների հաղթողները կստանան խմբային փուլի ուղիղ ուղեգիր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս