Բաժիններ՝

Ի՞նչ են քննարկել Բարտոմեուն և Վալվերդեն հանդիպման ժամանակ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանդիպել են:

Ըստ Diario Sport-ի, հանդիպումը կայացել է ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտում: Բարտոմեուն և Վալվերդեն քննարկել են տրանսֆերտները և թիմը ուժեղացնելու ամառային տարբերակները:

Բարտոմեուն նշել է, որ ակումբը կարող է թողնել Նելսոն Սեմեդուն, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Նրանք քննարկել են Գրիզմանի հետ կապված իրավիճակը: Մարզիչն իր հիացմունքն է հայտնել խաղացողի նկատմամբ, ինչպես նաև  Բարտոմեուին հիշեցրել է, թե ինչպես են ակումբի հանդերձարանում վերաբերվում Գրիզմանի տեղափոխությանը: Հիշեցնենք, որ թիմի առաջատարները չեն ցանկանում, որ Գրիզմանը տեղափոխվի:

Նրանք խոսել են նաև Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:

Նշվում է, որ հանդիպումը ամրապնդել է փոխադարձ վստահությունը նախագահի և մարզչի միջև, ինչպես նաև ծառայել է՝ ամրապնդելու նոր նախագծը, որը ակումբը կառուցում է:

Վավերդեն գլխավորել է կատալոնական ակումբը 217 թվականին: Նա ակումբի հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջանությունը, մեկական անգամ նվաճել է Իսպանիայի գավաթն ու Սուերգավաթը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից դուրս մնալուց հետո թիմի երկրպագուները պահանջում էին Վալվերդեի հրաժարականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս