«Ես 28 տարեկան եմ, ճիշտ ժամանակն է լավագույն ակումբին միանալու համար». Ազար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է իր հույզերով մադրիդյան ակումբ տեղափոխվելոց հետո:
«Ես դեռ երեխա էի և իմ եղբոր հետ խաղում էի այգում, երբ դարձա իսկական երկրպագու: Հետո ես գնացի Ֆրանսիա, այնուհետև Անգլիա, բայց այս խաղաշապիկով լինելը պատիվ է ինձ համար, արդեն չեմ կարողանում սպասել մրցաշրջանի մեկնարկին:
Ճիշտ է, որ ես միշտ երազում էի «Ռեալի» մասին: Դա իսկապես այդպես է: Ես երբեք չեմ կասկածել, որ ի վերջո կհայտնվեի այստեղ:
Ես միշտ ասում եմ, որ ուզում եմ վայելել խաղը, հաղթել խաղը: Երբ խաղում ես «Ռեալում», ցանկանում ես հնարավորինս շատ պարգևներ նվաճել, որպեսզի պատմությունը կերտես:
Բոլորը գիտեն, որ Զիդանն իմ մանկության կուռքն է: Այն փաստը, որ նա այժմ «Ռեալ Մադրիդի» մարզիչն է, կարևոր գործոն է: Բայց դա միակ գործոնը չէ, ես միշտ ուզել եմ խաղալ այստեղ:
Չեմ կարծում, որ արդեն ուշ է, ես 28 տարեկան եմ, ֆուտբոլիստի համար լավագույն պահը: Ես 28 տարեկան եմ, ճիշտ ժամանակն է լավագույն ակումբին միանալու համար: Ես կարիերայի տարբեր փուլեր եմ ունեցել`«Լիլ», «Չելսի»: Բայց ես զգացի, որ ժամանակն է միանալ աշխարհի լավագույն ակումբին:
Ես կարողացա խոսել Մոդրիչի հետ՝ Կովաչիչի միջոցով: Ես կատակեցի, երբ խնդրեցի նրան տալ ինձ 10-րդ համարը: Նա մերժեց, ուստի պետք է գտնել մեկ այլ համար: Բայց հիմա համարը ինձ համար կարևոր չէ, կարևոր է պարզապես խաղալ նշանով:
Ես կփորձեմ լինել աշխարհի լավագույն թիմի մի մասը, այլ ոչ միայն լավագույն խաղացողը: Սա ևս մեկ մակարդակ է: Ես մեծ հաջողություն ունեի «Չելսիի» հետ, իսկ ես ուզում եմ շատ բան անել «Ռեալի» համար: Պարզապես այստեղ լինելը նոր մարտահրավեր է, բայց ես պատրաստ եմ դրան»,- ասել է Ազարը:
Սիրարփի Աղաբաբյան