Հերթական ինքնաբացարկը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց մերժել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Այսպիսով Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Նիստի մեկնարկից հետո, սակայն, դատավորին բացարկ հայտնեց նաև «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ փաստաբան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը և տուժողը վստահ չեն դատավոր Դանիելյանի անաչառության հարցում։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ կասկածի տակ դնելով դատավորի կողմնակալությունը։
Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի է համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:
Զարուհի Դիլանյան