Բաժիններ՝

«Յուվենթուսը» Սարիի վերաբերյալ պայմնավորվածություն է ձեռք բերել

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է Թուրինի «Յուվենթուսը» գլխավորելուն: Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, ակումբները համաձայնության են եկել 60-ամյա մասնագետի տրանսֆերի հարցում:

«Յուվենթուսը» պարտավորվում է վճարել «Չելսիին» փոխհատուցում, որը կներառի ֆիքսված գումար և բոնուսներ՝  ձեռքբերումների համար: Այժմ թուրինցիների մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին լոնդոնյան ակումբի տնօրենի հետ համաձայնեցնում է գործարքի վերջին մանրամասները:

Սպասվում է, որ Սարին պաշտոնապես կհեռանա «Չելսիից» արդեն այսօր՝ հունիսի 14-ին: Դրանից հետո իտալացի մասնագետը կկարողանա պայմանագիր կնքել «Յուվենթուսի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930