Տարեց կանայք տոնուսը պահպանելու համար պետք է օրական 7500 քայլ անեն. NYT
Չափավոր ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այդ թվում՝ շաբաթական առնվազն 150 րոպե տեւողությամբ քայլքը, տարեց մարդանց համար հանձնարարված են աշխարհի շատ երկրներում: Այդ հանձնարարականները հիմնված են այն հետազոտությունների արդյունքների վրա, որոնց ընթացքում պարզվել է փոխադարձ կապը ֆիզիկական ակտիվության եւ առողջական վիճակի միջեւ: Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը:
Որոշ մասնագետներ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները րոպեներով չափելը բնավ կոռեկտ չէ, եւ առաջարկում են այլ մեթոդներ: «Հնարավոր է, որ բոլորը չէ, որ հստակ հասկանում են, թե իրապես ինչ է նշանակում շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- թերթում հրապարակված հարցազրույցում պարզաբանել է Հարվարդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Այ Մին Լին: Նրա կարծիքով՝ տարեց կանանց համար ծանրաբեռնվածություններն ավելի ստույգ չափել կարելի է նրանց կողմից արված քայլերը հաշվելու միջոցով:
Նոր հետազոտության մեջ, որը հրապարակված է Journal of American Medical Association հանդեսում, պրոֆեսոր Լին եւ նրա գործընկերները ջանացել են պազել, թե հատկապես ինչ քանակությամբ քայլեր պետք է անել տոնուսի պահպանման համար: Նրանք ուսումնասիրել են 17 հազար կանանց նկատմամբ կատարված դիտարկումների արդյունքները, որոնց մեծ մասը հասել է 70 տարեկանի:
Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ մահվան հավանականության մակարդակի իջեցման համար բավարար կարելի է համարել օրական 7,5 հազար քայլը, իսկ միջին ցուցանիշը՝ 4,5 հազար հանգիստ զբոսաքայլը: Սակավաշարժ ապրելակերպի դեպքում, երբ կինն օրական անում է շուրջ 2,7 հազար քայլ, վաղաժամ մահվան հավանականությունը մեծանում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: