Շահումյան գյուղում վթարի հետևանքով վարորդը մահացել է

Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:51-ին, մարվել` 04:55-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930