
«Կանգնել էի անկյունում՝գարեջրով, իսկ հետո գնացի քնելու». Կլոպը՝ չեմպիոնական խնջույքի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ կազմակերպված խնջույքի մասին:
Թիմի խնջույքն ավարտվել է կիրակի առավոտյան:
«Կանգնել էի անկյունում՝ գարեջրով: Ես ուղղակի գարեջուր էի խմում և զրուցում էի ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ: Իսկ հետո գնացի քնելու:
Խնջույքը շատ լավ անցավ, ինչպես և պլանավորել էինք»,- ասել է Կլոպը:
Կլոպը չեմպիոնական ասուլիսին ներկայացել էր գարեջրի շշով՝ նշելով, որ իրենց տոնախմբությունն արդեն սկսվել է:
Սիրարփի Աղաբաբյան