Բաժիններ՝

Գիտնականներն ածխաթթվական գազից էներգիայի ստացման եղանակ են հայտնաբերել

Հարավկորեացի գիտնականները մշակել են ածխաթթվական գազից էներգիայի ստացման նորաստեղծական եղանակ: Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, այդ հայտնագործությունը մարդկությանը կապահովի էժան էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությամբ եւ կօգնի լուծելու գլոբալ տաքացման հիմնախնդիրը։

Ինչպես պարզաբանել է Ուլսանի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Կիմ Գին Թհեն, հայտնագործությունը թույլ է տալիս էլեկտրաէներգիա եւ մաքուր ջրածին ստանալ այն միջավայրից, որը բաղկացած է ջրից, դրանում լուծված ածխաթթվական գազից եւ երկու կատալիզատորից:

«Քիմիական եւ էլեկտրաքիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում այդ համակարգում, բավականաչափ պարզ են, ինչի շնորհիվ այդ պրոցեսը կարող է հեշտությամբ օգտագործվել առեւտրային նպատակներով»,- պարզաբանել է պրոֆեսոր Կիմը: Նրա խոսքով՝ այդ մեթոդի շնորհիվ մեկ տոննա ածխաթթվական գազն օգտակար էներգիայի փոխարկելու համար ծախսերը կկազմեն ընդամեը 200 դոլար:

«Ածխաթթվական գազը լուծելով ջրում՝ մենք կարողացանք դրա համար նոր կիրառում գտնել»,- մեկնաբանում է պրոֆեսորը հայտնագործությունը: Տեղական մի քանի քիմիական ընկերություններ եւ մետաղագործական գործարաններ արդեն հետաքրքրվել են նորաստեղծական քիմիական պրոցեսով, քանի որ այն կարող է լուծել ածխաթթվական գազի արտանետման խնդիրն այդ ձեռնարկություններում:

Նաեւ սպասվում է, որ ածխաթթվական գազի փոխարկման տեխնոլոգիան կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցում, որի պատճառներից մեկը ջերմոցային գազերի արտանետումների աճն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս