«Ուզում եմ խաղալ այնքան երկար, որքան թույլ կտա մարմինս». Մանուել Նոյեր
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է կարիերայի հնարավոր ավարտի մասին հարցին:
«Ես սիրում եմ իմ աշխատանքը: Ես սիրում եմ խաղալ դարպասներում:
Ես կցանկանայի խաղալ այնքան երկար, որքան թույլ կտա մարմինս: Եվ ես ինձ դեռ լավ եմ զգում: Հետևաբար՝ կշարունակեմ խաղալ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը