 
                        Արդյոք հանձնաժողովը կուսումնասիրի՞ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների իմացությամբ է եղել
 
                                    «Ես մեծ-մեծ բաներ չխոստանամ, մենք սկսենք մեր այս աշխատանքը, մենք այս քննարկման ընթացքում քննարկեցինք շատ բաներ, որ կհասնենք էնտեղ, ինչքան կարող ենք հասնել: Իհարկե, մենք կաշկանդված չենք որևէ բանով, բայց մենք նաև ռեալ իրողությունները կարողանանք գնահատել»,- այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին դռնփակ աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ ի պաստախան հարցի, թե արդյոք հանձնաժողովը կուսումնասիրի նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմը ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների իմացությամբ է եղել:
Ըտս նրա՝ եթե իրենց չհաջողվի շատ հեռուն գնալ, գոնե կստեղծեն այն հիմքը, որ հաջորդ երկողները իրենց եզրակացության հիման վրա առաջ կգնան. «Բայց ես կարծում եմ՝ մենք ունենք այդ ռիսկը և հաջորդների վրա կփորձենք քիչ բան թողնենք, կամ չթողնենք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        