Արցախի զինվորական վերնախավը մտքափոխվել է. նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել Վիտալի Բալասանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:

Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ:

Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031