Բաժիններ՝

Ջուլիան Ասանժին տեղափոխել են Լոնդոնի բանտի հիվանդանոցային բաժանմունք

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել է այն ժամանակի ընթացքում, որ նա անկցացրել է Լոնդոնի Բելմարշ բանտում: Ինչպես մայիսի 29-ին Twitter-ում հայտնել է WikiLeaks-ը, Ասանժին տեղափոխել են պատժական հիմնարկության հիվանդանոցային բաժանմունք։

«Բելմարշ բանտում յոթ շաբաթվա ընացքում նրա առողջական վիճակը շարունակել է վատանալ, նա քաշի զգալի կորուստ է ունեցել: Նրան հիվանդանոցային բաժանմունք տեղափոխելու որոշումը խոսում է ինքն իր մասին»,- նշված է հայտարարության մեջ: WikiLeaks-ում հավելել են, որ «լրջորեն անհանգստացած են» Ասանժի ինքնազգացողության համար:

Կազմակերպությունում նաեւ դատապարտել են Շվեդիայի դատարանի մերժումը՝ հետաձգելու Ասանժի կալանքի շուրջ դատաքննության օրը՝ նրա առողջական վիճակի պատճառով, որը նշանակված է հունիսի 3-ին: Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը, որտեղ նա թաքնվել է Մեծ Բրիտանիայի իշխանություններից եւ քաղաքական ապաստան խնդրել 2012 թվականի հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս