
Ռոնալդուն 13 տարի անց առաջին անգամ լավագույն ռմբարկուների ցանկում չէ

Իտալական «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի ավարտված առաջնությունում 21 գոլի հեղինակ դարձավ:
Պորտուգալացին 4-րդ էր Ա սերիայի լավագույն ռմբարկուների շարքում:
Լավագույն ռմբարկուների պայքարում Ռոնալդուն զիջեց Ֆաբիո Կուալյարելային («Սամպդորիա», 26 գոլ), Դուվան Սապատային («Ատալանտա», 23) և Քրիշտոֆ Պիոնտեկին («Միլան», 22):
2006 թվականիս սկսած առաջին անգամն է, որ Ռոնալդուի անունը չկա լավագույն ռմբարկուների ցանկում: Այն ժամանակ նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 9 գոլ էր խփել:
Սիրարփի Աղաբաբյան