
Օգտակա՞ր է, արդյոք, տոմատի հյութը

Տոմատի հյութն իր մեջ պարունակում է թրթնջուկաթթու, կիտրոնաթթու եւ խնձորաթթու, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման պրոցեսներին:
Ինչպես լոլիկը, այնպես էլ հյութը հարուստ են նատրիումով, կալցիումով ու կալիումով: Արդեն շշալցված հյութն ամբողջովին զրկվում է օգտակար նյութերից: Երբ լոլիկը եփում կամ պահածոյացնում են, թվարկված բոլոր թթուներն ու հանքային նյութերը դառնում են անօրգանական, այսինքն` վնասակար մեր օրգանիզմի համար:
Իհարկե, այդ վնասը անմիջապես չի արտահայտվում: Այն երեւում է ժամանակի հետ: Մասնագետները գտնում են, որ երիկամներում կամ միզածորաններում գոյացած քարերը եփած լոլիկի կամ հյութի պատճառած վնասներն են, հատկապես, եթե այն օգտագործում ենք օսլայով հարուստ սննդամթերքի հետ: