Դե Խեան մերժել է նոր պայմանագրի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, նախօրեին Դավիդ դե Խեան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ աշխատավարձի չբավարարող մակարդակի պատճառով: Դարպասապահը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 350 հազար ֆունտ վաստակել:
Ենթադրվում է, որ հենց այդքան գումար է պատրաստ դարպասապահին վճարել ՊՍԺ-ն: Փարիզեցիները պատրաստվում են փոխարինել Դավիդ դե Խեայով իրենց ներկայիս դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, եթե վերջինս հայտարարի կարիերան ավարտելու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը