Մակունցի արձագանքը, երբ հերքում է մի բան, որի ձայնագրությունն ունենք. aravot.am

aravot.am-ը գրում է. «Երեկ մենք հրապարակել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ: Մենք, առանց պատգամավորների անունները նշելու, հրապարակել էինք նրանց խոսքերից հատվածներ, որտեղ մեկն ասում էր.

«Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»: Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես երեկ չենք հրապարակել, հավելել էր. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ… եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեր հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, թե «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:

Մեր զարմանքին՝ ընդմիջման ժամին միկրոֆոնո՞վ են խոսում սենյակում, ձայնի իրավո՞ւնք են տալիս պատգամավորին, պարզ լսվում է, թե ինչպես է պատգամավորն ասում, որ շատ-շատ ջղայնացած է Արտակ Զեյնալյանի վրա՝ Մակունցը պատասխանեց. «Այո, Արտակ Զեյնալյանի մասին խոսակցություն եղել է»: Մակունցը, քանի որ ձայնագրությունից չկարողացավ լսել նյութում նշված արտահայտությունները, հորդորեց հրապարակել ձայնագրությունը, ինչը եւ մենք անում ենք»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս