Ռոբերտ Փաթինսոնը կարող է Բեթմենի դերը խաղալ Մեթ Ռիվզի ֆիլմում. Variety
Դերասան Ռոբերտ Փաթինսոնը Բեթմենի դերի գլխավոր հավակնորդն է դարձել Մեթ Ռիվզի ֆիլմում, որը, ինչպես պլանավորվում է, վարձույթ դուրս կգա 2021 թվականի հունիսի 25-ին: Այդ մասին հայտնել է Variety-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Փաթինսոնը (Բեթմենի դերի) գլխավոր հավակնորդն է»,-գրում է հրատարակությունը: Variety-ի տեղեկատվությամբ, այժմ անցկացվում են բանակցություններ, որոնք շուտով պետք է ավարտվեն: Այսպիսով, 32-ամյա Ռոբերտ Փաթինսոնը կարող է դառնալ մեծ էկրանի վրա այս գերհերոսի ամենաերիտասարդ դերակատարը: Warner Bros. կինոընկերությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումներին կսկսեն նախապատրաստվել ամռանը: Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Ռոբերտ Փաթինսոնը հայտնի է վամպիրների մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմաշարով: Նաեւ խաղացել է «Բարձրաշխարհիկ հասարակություն», «Լավ ժամանակ», «Կոսմոպոլիս» եւ բազմաթիվ այլ կինոնկարներում:
Տարբեր տարիների մեծ էկրանին Բեթմենի դերը կատարել են Ադամ Ուեսթը, Մայքլ Քիթոնը, Ջորջ Քլունին, Վել Քիլմերը, Քրիստիան Բեյլը եւ Բեն Աֆլեքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: