Բաժիններ՝

Ոստիկանությունը մոբիլիզացվո՞ւմ է

168.am-ի տեղեկություններով` Ոստիկանությունը ողջ Հանրապետությունով մեկ ցուցում է ստացել վաղը աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինայնի այսօրվա կոչի` իրականություն դառնալուն, ապահովել դրա իրականացումը, նպաստել, աջակցել այն բանին, որ ցուցարարները փակեն դատարանների մուտքերը:

Սա նշանակում է, որ Ոստիկանությունը, փոխանակ կատարի իր սահմանադրական և օրենսդրական ուղղակի պարտավորությունները, ապահովի դատարանների աշխատանքի բնականոն ընթացքը, նպաստի երկրում օրինականության հաստատմանը, փաստորեն, վաղը ծառայելու է Նիկոլ Փաշինյանի նեղ անձնական քմահաճույքին ու, ըստ էության, բարձր մակարդակով ապահովելու է, որպեսզի վարչապետի կոչը իրականություն դառնա:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

Իշխանական ուժի տարբեր պատգամավորներ սոցիալական ցանցերում կոչ են անում դասադուլներ կազմակերպել, դատարանների շենքերի մուտքերը շրջափակել, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս