
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգևոր անուն են տվել չորրորդ երեխային

Հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, բացահատել են իրենց չորրորդ երեխայի անունը: Ինչպես նախորդ երեխաների դեպքում, այս անգամ ևս զույգը յուրօրինակ անուն է գտել երեխայի համար՝ անվանելով տղային Սամ (Psalm), որը թարգմանաբար նշանակում է «սաղմոս»:
Քարդաշյանը երեխայի անունը հրապարակել է սոցցանցում արված գրառմամբ: Միաժամանակ նա հրապարակել է Քանյեից իրեն ուղարկված հաղորդագրությունն ու երեխայի նկարը, որում ռեփերը գրել է. «Մոր հրաշալի օրը: Մեր չորրորդ երեխայի գալուստով մենք ավելի քան օրհնյալ ենք: Մենք ունենք ամեն բան, ինչ մեզ պետք է»:
Զույգն արդեն ուներ երեք երեխա՝ 5-ամյա Նորթը (թարգմանաբար նշանակում է «հյուսիս»), 3-ամյա Սեյնթը (թարգմանաբար նշանակում է «սուրբ») և 1 տարեկան Չիկագոն:
Չիկագոն և Սամը լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: