«Այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է». Սարհատ Պետրոսյանը՝ չարաշահումների մասին
«Բնականաբար, կան խնդիրներ, և դրանք բազմաթիվ են։ Կադաստրի կոմիտեն իր գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնվում է նման դեպքերի, բայց մենք չունենք տեսչական գործառույթներ, և բոլոր բացահայտումները, որոնցում, մենք կարծում ենք, կան դիրքի չարաշահման, նույնիսկ Կադաստրի նախկին աշխատակիցների կողմից, կամ որևէ ռիսկեր կան, բոլորն ուղարկվում են իրավապահ մարմիններին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով հողերի օգտագործման չարաշահումների մասին։
Ըստ նրա՝ իրենք զերծ են մնում բացահայտումների մասին բարձրաձայնելու, դա իրավապահների տիրույթում է։ Ամեն դեպքում, Պետրոսյանի խոսքով, դեպքերը բազմաթիվ են, իր պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ հրավիրված ասուլիսում 2-3 մլն դոլարի մասին էր խոսքը. «Այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում