Բաժիններ՝

«Չեմ կարծում, թե ներկայիս «Մանչեսթեր Սիթին» գերազանցեց Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը համեմատել է ներկայիս «Մանչեսթեր Սիթին» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Ֆերգյուսոնը հաղթել է Պրեմիեր լիգան երեք անգամ անընդմեջ և 1999-ին թրեբլ է ձևակերպել: Եթե դուք ասում եք, որ «Մանչեսթեր Սիթին» մոտ է նրանց ձեռքբերումները կրկնելուն, ապա ես դրա հետ կհամաձայնեմ, բայց չեմ կարծում, որ այն գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Դուք մոռանում եք՝ որքան ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդն» այն ժամանակ, ինչպիսի խնդիրներ կային այն ժամանակ և որքան լավն էին նրանց խաղացողները:

Ես վստահ չեմ, որ ԱՊԼ-ի ներքևի հատվածի ակումբների մակարդակը նույնքան լավն է, որքան 2000-ականների սկզբին էր: Կարծում եմ, որ ներքևի հատվածի ակումբները շատ ավելի ուժեղ էին, քան հիմա»,- Էլարդայսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս