Բաժիններ՝

Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:

«Մի քանի օրվա ընթացքում հասարակայնությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաեւ մենք կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքը մեջբերել է գործակալությունը:

Աղբյուրը նաեւ նշել է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում էր ավելի վաղ, կարող է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031