Կրկին «յուղոտ պաշտոնի» նշանակում՝ ՊԵԿ-ում. Մաշադյանի մտերիմը՝ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո և առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը։

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ օրերս Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ։ Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը». Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաև «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս