
Արհեստական ինտելեկտին կսովորեցնեն կատակել

Ստենֆորդի համալսարանից չինուհի Հի Հին սկսել է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական ինտելեկտի մշակմամբ: Այդ մասին հայտնել է Wired-ը:
Հետազոտողը մտադիր է հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել նպատակին հասնելու համար: Հի Հիի խոսքով՝ իր առջեւ բարդ խնդիր է ծառացած, քանի որ ինտելեկտն աշխատում է որոշակի ալգորիթմով, իսկ դա բացառում է իմպրովիզացիան: Մշակողը վստահ է, որ արհեստական ինտելեկտը ծիծաղելի չի դառնա եթե նեյրոցանցում բեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:
Ուսուցման ժամանակ Հի Հին եւ իր թիմը որոշել են ստուգել բառախաղի տեսությունը եւ նեյրոցանցին սովորելու են տվել մի քանի նույնանուն բառեր, որպեսզի ինտելեկտը կարողանա վերարտադրել ծիծաղելի նախադասություններ՝ դրանցում փոխելով հասկացությունները: Որպեսզի փոխարինումից հետո կատակը չկորցնի իր իմաստը, նեյրոցանցը նախադասությանը մի երկու նոր բառ է հավելել: Սակայն արդյունքները չեն ուրախացրել գիտնականներին: