Բաժիններ՝

«Չելսի»-«Այնտրախտ». ունե՞ն հնարավորություն գերմանացիները

Առաջին  խաղում «Չելսին» և «Այնտրախտը» չպարզեցին հաղթողին, կկարողանա՞ն անգլիացիները հաղթել սեփական հարկի տակ:

«Չելսի»

«Չելսին» մրցաշրջանի վերջում կարողացավ օգտվել հիմնական մրցակիցների սայթաքումներից և հիմա Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականում է: 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին» Սարրիի թիմը շրջանցել է մեկ միավորով, իսկ «Արսենալին»՝ 4 միավորով:

Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակչում լոնդոնցիներն առաջինը գոլ բաց թողեցին, բայց կարողացան հավասարեցնել հաշիվը: Սարրիի թիմն ուներ մեծ առավելություն և կարող էր հաղթել, սակայն հեռացավ Գերմանիայից միայն մեկ գոլով:

Կարդացեք նաև

Պրեմիեր լիգայում «Չելսին» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ուոտֆորդին»՝ 3:0 հաշվով:

Այս խաղին չեն մասնակցի Կալում Հադսոն-Օդոին, Նգոլո Կանտեն և Անտոնիո Ռուդիգերը:

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ

«Այնտրախտը» բավականին հեշտ հասավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Որոշակի խնդիրներ գերմանական թիմն ունեցավ միայն «Բենֆիկայի» հետ: Հաղթանակները «Շախտյորի» և «Ինտերի» նկատմամբ առանց որևէ խնդրի էին:

Ադի Հյուտերայի սաներն առաջին խաղում իրենց լավագույն հանդիպումը չանցկացրին, բայց կարողացան սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալ:

Բունդեսլիգայի վերջին տուրի՝«Բայերի» հետ խաղն իսկական մղձավանջ էր Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի համար: Խաղի 36-րդ րոպեին թիմն արդեն պարտվում էր 1:6 հաշվով: Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց:

Այժմ  «Այնտրախտը» պահում է 4-րդ հորիզոնականը, բայց առաջիկա մրցակիցը 5-րդ տեղում է միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Որոշակի առողջական խնդրներ ունեն Տալեբ Տավատան, Սեբաստյան Ալլեն և Մարկ Շտենդերը:

«Չելսին» բավականին արժանի հանդիպում անցկացրեց Գերմանիայում, և արդյունքում՝ իր համար առավելությամբ ավարտեց հանդիպումը: Սակայն մրցակցի հարկի տակ խփած մեկ գնդակը դժվար թե հաջողության բանալին լինի: Սարիի թիմը այս մրցաշրջանի մի շարք խաղերում անհաջող է գործել հատկապես պաշտպանությունում: Թիմի մոտ չի ստացվում մի քանի խաղ բարձր մակարդակի վրա անցկացնելը:

«Այնտրախտը» Լոնդոնում պետք է գոլի հեղինակ դառնա, քանի որ գոլազուրկ ոչ-ոքին եզրափակչի ուղեգիր է  տալիս տանտերերին: Թիմն արդյունավետության խնդիր չունի, այնպես որ, նվազագույնը մեկ գոլ պետք է կարողանա խփել: Սակայն թիմն ունի բավականին լուրջ խնդիրներ պաշտպանությունում, ինչն ապացուցվեց Բունդեսլիգայի վերջին տուրում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս