«Վալենսիա»-«Արսենալ». կիսաեզրափակչին ընդառաջ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպման ընթացքում «Վալենսիան» կփորձի հաղթել Լոնդոնի «Արսենալին» և չեզոքացնել երկու գոլի տարբերությունը:
«Վալենսիա»
Կիսաեզրափակչից առաջ վերջին փորձը «չղջիկները» պարզապես փայլուն անցկացրին: Իսպանիայի առաջնության վերջին տուրում Տորալի սաները ջախջախեցին «Հուեսկային»՝ 6:2 հաշվով:
Հիմա սեփական հարկի տակ պետք է նվազագույնը 2 գոլ խփել լոնդոնյան թիմին: Մրցաշարի ընթացքում 2 գոլի առավելությամբ հաղթել իսպանական ակումբը հաճախ չի կարողացել: Իսպանական Պրեմերիայում 2 գոլի առավելությամբ իսպանական թիմը կարողացել է հաղթել միայն 4 անգամ, այն էլ՝ մրցաշարային աղյուսակի ստորին մասում գտնվող թիմերին:
Չեմպիոնների լիգայում «Վալենսիան» տանը հաղթեց «Յանգ Բոյսին» (3:1) և «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1), բայց պարտվեց «Յուվենթուսին» (0:2):
Մինչև լոնդոնցիների հետ կիսաեզրափակչի առաջին խաղը, Եվրոպայի լիգայում «Վալենսիան» չէր պարտվում 7 խաղ անընդմեջ՝ հաղթելով դրանցից 6-ում: Այս ժամանակահատվածում Մարսելինո Թորալի թիմը հաղթեց «Սելթիկին» (2:0) և «Վիլյառեալին» (3:1), ինչպես նաև խաղը ոչ-ոքի ավարտեց «Կրասնոդարի» հետ (1:1):
Իսպանական ակումբում վնասվածքներ ունեն Դենիս Չերիշևը, Ժոֆրան Կոնդոգոդիան և Կանգ Ին Լին:
«Արսենալ»
«Զինագործների» համար Եվրոպա լիգան միակ տարբերակն է մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Բացի այդ, Եվրոպա լիգան միակ մրցաշարն է, որտեղ լոնդոնցիները կարող են հաղթել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում լոնդոնցիները ոչ-ոքի խաղացին «Բրայթոնի» հետ (1:1), ինչը Չեմպիոնների լիգայում խաղալու շանսեր է տալիս «Տոտենհեմին»: Վերջինս կարող է արդեն այս տարի հաղթել Չեմպիոնների լիգան:
Մրցակցի հարկի տակ խաղերն այս մրցաշրջանում Ունայի Էմերիի թիմի մոտ այնքան էլ լավ չեն ստացվում: ԱՊԼ-ում լոնդոնցիները պարտվել են վերջին 9 արտագնա խաղերից 6-ում: Ավելին, վերջին 2 խաղերը խոշոր հաշիվներով էին՝ «Վուլվերհեմթոն» (1:3) և «Լեսթեր» (0:3):
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆերում «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին (3:0), «Ռեննին» (3:0) և «Նապոլիին» (2:0) սեփական հարկի տակ, սակայն, օրինակ, նույն ԲԱՏԷ-ին մրցակցի հարկի տակ պարտվեց՝ 1:0 հաշվով:
Այս հանդիպմանը չեն մասնակցի Աարոն Ռեմսին, Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգը, Դենի Ուելբեքը և Դենիս Սուարեսը:
Առաջին խաղից հետո մասնագետներն այնքան էլ չեն հավատում իսպանացիների հաղթանակին: Կա տպավորություն, որ այս հանդիպումը կարող է լինել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների նման՝ շատ գոլառատ և էմոցիոնալ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան