
«Մեծ է հավանականությունը, որի էլի կարտելային համաձայնություններ կարող են լինել». Հայկ Գևորգյանը՝ բենզինի թանկացման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը Հայաստանում բենզինի թանկացումը պայմանավորում է միջազգային շուկայում այդ վառելիքի գնի տատանումների հետ:
Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գևորգյանը, մտահոգության տեղիք է տալիս ոչ այնքան բենզինի թանկացումը, որքան դրա միաժամանակ լինելը:
«Բոլոր բենզալցակայաններում բենզինը գրեթե միաժամանակ է թանկացել: Դա ինձ զարմացնում է և, կարծում եմ, այդ հարցը պետք է անպայման ուսումնասիրել: Մեծ է հավանականությունը, որի էլի կարտելային համաձայնություններ կարող են լինել, ինչը շատ վատ երևույթ է: Եթե կա նման բան, պետք է ժամանակին հակազդեցություն լինի»,- ասաց Հ.Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ-ին հորդորելով ուսումնասիրել խնդիրը:
Ըստ նրա՝ ոլորտը մենաշնորհային չէ, կան նաև բենզին ներկրող նոր ընկերություններ, բայց այդ միաժամանակյա թանկացումն անհանգստացնող է: