
Մոուրինիոն նշել է Եվրոպայի լավագույն կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծիք է հայտնել, որ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոն տվյալ պահին հանդիսանում է իր դիրքի լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայում:
«Ինձ համար Ժորժինիոն Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է: Նա հրաշալի վերահսկում է խաղը, խլում է գնդակը և հաղթահարում է մրցակցի կողմից ճնշումը»,- Մոուրինիոյին է մեջբերում Tribal Football-ը՝ հղելով beIN Sport-ին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը դարձել է 2 գոլի հեղինակ և ստացել է 7 դեղին քարտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը