Բաժիններ՝

Խոնարհ տղամարդիկ արդյո՞ք չեն կորցնում տղամարդկային արժանապատվությունը

Խոնարհությունը սովորաբար վերագրում են կանանց: Խոնարհ տղամարդիկ արդյո՞ք չեն կորցնում տղամարդկային արժանապատվությունը:

Իրական խոնարհությունը կամովի խոնարհվելն է: Մարդ կորցնում է արժանապատվությունը, երբ խոնարհվում է հարկադրանքով` պաշտոնի, հեղինակության, ինչ-ինչ ուժերի ներքո: Բայց երբ մարդը սիրով է խոնարհվում, արժևորվում է: Ի՞նչը մղեց

Հիսուսին խոնարհվել և լվանալ աշակերտների ոտքերը. սե՛րը, միմիայն սերը: Հիսուս Քրիստոս Իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք ստանալով, նմանվելով մարդկանց` հնազանդ եղավ մինչև անարգ մահ: Մարդն ընկավ, իսկ ընկածին օգնելու համար կանգնածը պիտի խոնարհվի. մինչև ձեռքերդ չերկարես, չես բարձրացնի: Նույնն Աստված արեց. թողեց Իր փառքը, որպեսզի բարձրացնի մարդուն:

Նա մտավ մեղքի աշխարհ և այդ աշխարհից հանեց մեղավոր մարդուն: Խոնարհվել` նշանակում է խաչ կրել, անտրտունջ տանել հալածանք, նեղություն, տառապանք, փորձություն:

Օրհնությամբ՝ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս