Բաժիններ՝

Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին

Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Այդ մասին հայտնել է News 18 պորտալը:

Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին:

Ինչպես նշվում է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031