Ջուդ Լոուն ամուսնացել է բիզնես-հոգեբան Ֆիլիպե Քոանի հետ. The Daily Mail
Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ֆիլիպե Քոանի հետ: Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ամուսնության գրանցումը կայացել է ապրիլի 30-ին Լոնդոնի կենտրոնի Օլդ-Մերիլեբոն ռատուշայում: Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է առանց Հոլիվուդի հյուրերի. ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու ամենամոտ ընկերները:
Արարողությանը ժամանակ զույգը չի լուսանկարվել եւ շուտով հեռացել է այնտեղից: Միջոցառման փակ ձեւաչափն անակնկալ է դարձել բրիտանական մամուլի համար, քանի որ ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Լոուն եւ Քոանը պատրաստվում են հարսանիք անել Ֆրանսիայում՝ շոու-բիզնեսից իրենց մտերիների շրջապատում:
Զույգը չորսամյա հարաբերություններից հետո նշանադրության մասին հայտնել էր ընթացիկ տարվա փետրվարին, ճշտում է հրատարակությունը: Սա 46-ամյա Լոուի համար երկրորդ ամուսնությունն է. 1997-ից մինչեւ 2003 թվականը նա ամուսնացած է եղել անգլիացի դերասանուհի Սեյդի Ֆրոսթի հետ, որը նրան երեք զավակ է պարգեւել:
Բացի նրանցից, արտիստը եւս մեկ դուստր ունի մոդել Սամանթա Բերքից եւ մեկ դուստր էլ՝ երգչուհի Քեթրին Հարդինգից: Ֆիլիպե Քոանը 32 տարեկան է. Twitter-ի իր օգտահաշվում նա իրեն համարում է բիզնես-հոգեբան: The Daily Mail-ի աղբյուրի խոսքով՝ Լոուն ուրախ է, որ իր կինը շոու-բիզնեսի աշխարհից չէ: