«Ադեկվատ քաղաքական թիմ չկա». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։
Նախ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։ Պարզ իրավիճակում պարզ կատակ է արվել, առանց որևէ ակնարկի։ Նման հավաքների ժամանակ հաճախ են նման ոչինչ չնշանակող կատակներ անում, հատկապես երբ հոգնած են լինում ու լավ տրամադրություն են ունենում։ Սա էր ամբողջը։
Դրան հետևած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։
Մտահոգություններ
1․ Իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն և միջադեպի հետ կապված նրանց ոչ ադեկվատ բացատրություններն ու ինքնաարդարացումները ցույց են տալիս, որ անգամ ամենապարզ իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել ու սթափ գնահատականներ տալ։
Նաև չեն գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում միջազգային հարաբերություններ ու քաղաքական թիմի պաշտոնյանները, խոսք ասելուց առաջ պետք է մի քանի շերտերում մտածեն ու նոր հանրային կարծիք հայտնեն։ Պարզ ասած, ադեկվատ քաղաքական թիմ չկա։
2․ Ցույց տվեց, որ հանրություն նույնպես հիստերիկ և ոչ սթափ մտածողություն ունի։ Չկան հանրային կողմնորոշիչներ և ցանկացած փռշտոց կարող է ոչ ադեկվատ հակառուսական, կամ հակաարևմտյան, կամ հակաեսիմինչյան հանրային ալիք բարձրացնել»։
Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։Նախ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։…
Gepostet von Stepan Danielyan am Donnerstag, 2. Mai 2019