Մարտի 1-ի 10 զոհերին կրակողներին բացահայտելու հարցում բարդություններ կան. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործին, մասնավորապես՝ 100 զոհերի կրակողներին բացահայտելու հարցին, ասաց, թե նոր տեղեկություններ կամ որոշակի ապացույցներ ձեռք բերվել են հանգամանքների վերաբերյալ, նաև զոհերի հետ կախված, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձի, այսինքն մահը կամ մահերը մեղսագրել որևէ մեկին:

Հարցին՝ փաստորեն ոչ ոք որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ՞, Դավթյանը պատասխանեց.

«Ձեզ հայտնի է, որ արդեն ունեցել ենք 4 մեղադրյալներ, այլ անձանց արարքների իրավական գնահատականները դեռևս տրված չեն»:

Հարցին էլ, թե դժվարություն կա՞ 10 անձանց կրակողների բացահայտման գործում, Ա. Դավթյանը պատասխանեց, որ քննությունը արդարացիորեն սպասում է պահանջում, և ինքը որպես գլխավոր դատախազ պահանջում է վարույթն իրականացնող մարմիններին, որ նորանոր բացահայտնումներ անեն.

«Ինքս էլ ծանոթ լինելով քննության ընթացքին, գնահատում եմ, որ այո, բարդություններ կան և դրանք օբյեկտիվ են»:

Տեսանյութեր

Լրահոս